«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ասում են...

Ասում են...
08.05.2012 | 00:00

...թե ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի և ԲՀԿ առաջնորդի հարաբերությունները չունեն առաջվա ջերմությունը. ԲՀԿ-ն սպասում էր, որ Կարեն Կարապետյանը կառաջադրվի որպես անկուսակցական թեկնածու և չի աշխատի ՀՀԿ-ի օգտին:

Կարեն Կարապետյանը, փաստորեն, այդպես չվարվեց:

Նույնքան սառն են նաև Կարեն Կարապետյանի հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի հետ (հիշենք, որ Կարապետյանը երկուսի էլ քավորն է):

Բանն այն է, որ որոշ ուժեր ցանկանում են, որ Կարեն Կարապետյանը դառնա ԱԺ նախագահ, ինչն էլ առանձնապես դուր չի գալիս «կոնկուրենտ ֆիրմային»:

Բոլոր դեպքերում, Կարեն Կարապետյանը քաղաքական և «այլական» ռեսուրսներ ունեցող է, և դժվար միայն պատգամավորի մանդատով «յոլա գնա»:

Դիտվել է՝ 1714

Մեկնաբանություններ